Կինն ասաց. «Թող արքան հիշի Տիրոջը՝ իր Աստծուն, որ չշատանան վրեժի համար արյուն թափողները և իմ որդուն չսպանեն»։ Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը. քո որդու գլխից մի մազ անգամ գետնին չի ընկնի»։
Ղուկաս 21:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց ձեր գլխից մի մազ չի կորչի։ |
Կինն ասաց. «Թող արքան հիշի Տիրոջը՝ իր Աստծուն, որ չշատանան վրեժի համար արյուն թափողները և իմ որդուն չսպանեն»։ Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը. քո որդու գլխից մի մազ անգամ գետնին չի ընկնի»։
Նույնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշվված են. մի՛ վախեցեք, որովհետև դուք շատ ավելի արժեք, քան ճնճղուկները»։
Դրա համար աղաչում եմ ձեզ, որ մի բան ճաշակեք, քանի որ դա հենց ձեր փրկության համար է. որովհետև ձեզնից ոչ ոքի գլխից մազ իսկ չի կորչելու»։
Ժողովուրդն ասաց Սավուղին. «Քավ լիցի, այսօր մահապատժի թող չենթարկվի նա, ով Իսրայելին այս մեծ փրկությունը պարգևեց։ Կենդանի է Տերը, նրա գլխի մեկ մազն անգամ գետնին չի ընկնելու, քանի որ Աստծու ժողովուրդը գործեց այս մեղքերը»։ Եվ այդ օրը ժողովուրդը Հովնաթանի համար աղոթքով դիմեց Տիրոջը, և նա մահապատժի չենթարկվեց։
Եթե որևէ մեկը քո դեմ դուրս գա քեզ հալածելու և քո կյանքն ուզենա խլել, իմ տիրոջ հոգին թող Տիրոջ՝ Աստծու կենաց ծրարի մեջ ծրարվի, իսկ քո թշնամիների հոգիները որպես պարսաքարեր արձակվեն։