Ղուկաս 21:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև ես ձեզ բերան և իմաստություն կտամ, որին ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև ես խոսք ու իմաստություն կտամ ձեզ, որոնց ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակաճառել, ոչ էլ ընդդիմանալ։ |
«Այդ օրն Իսրայելի ողջ տան համար եղջյուր է վեր բարձրանալու, և բաց եմ անելու քո բերանը՝ նրանց մեջ խոսելու։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։
Դուք պիտի մատնվեք և՛ ծնողներից, և՛ եղբայրներից, և՛ ազգականներից, և՛ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն։
Եվ ամենքն էլ լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին խոսել էր տալիս նրանց։
Եվ մինչ Պողոսը խոսում էր արդարության, ժուժկալության և գալիք դատաստանի մասին, Ֆելիքսը զարհուրած ասաց. «Դու առայժմ գնա՛, երբ ժամը լինի, քեզ կկանչեմ»։
Նաև ինձ համար, որպեսզի ինձ խոսք տրվի՝ բացելու բերանս և համարձակությամբ հայտնելու Ավետարանի խորհուրդը,
Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։