ԵԶԵԿԻԵԼ 29:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ21 «Այդ օրն Իսրայելի ողջ տան համար եղջյուր է վեր բարձրանալու, և բաց եմ անելու քո բերանը՝ նրանց մեջ խոսելու։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ21 «Այդ օրն Իսրայելի տան համար մի եղջյուր պիտի բուսցնեմ և նրանց մեջ քո շուրթերը պիտի բանամ։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը»։ Տես գլուխը |
Տերը տկարացնում է իր հակառակորդներին։ Տերը սուրբ է։ Ո՛չ իմաստունը թող պարծենա իր իմաստությամբ, ո՛չ հզորն իր զորությամբ, ո՛չ էլ մեծատունն իր հարստությամբ։ Պարծեցողը պետք է պարծենա նրանով, որ իմանում ու ճանաչում է Տիրոջը, և երկրում իրավունք և արդարություն է գործադրում։ Տերը երկինք ելավ ու որոտաց. Նա է, որ արդար լինելով, դատելու է երկրի չորս ծագերը։ Մեր թագավորներին զորություն է տալու և զորավիգ է լինելու իր օծյալին»։