Ղուկաս 20:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չկարողացան նրան խոսքերով բռնել ժողովրդի առաջ ու զարմանալով նրա պատասխանի վրա՝ լռեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ չկարողացան ժողովրդի առաջ նրան խոսքով բռնել ու նրա պատասխանի վրա զարմանալով՝ լռեցին։ |
Երբ Հիսուսը լսեց, զարմացավ և ասաց իր հետևից գնացողներին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելում անգամ այսպիսի հավատ երբեք չգտա։
Եվ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակվում էին նրան. իսկ ամբողջ ժողովուրդն ուրախանում էր այն բոլոր փառավոր գործերի համար, որ կատարվում էին Հիսուսի կողմից։
Եվ ապա հարմար առիթի սպասեցին և ուղարկեցին խաբեբաների, որոնք իրենք իրենց կեղծավորությամբ արդար էին ձևացնում, որպեսզի նրան խոսքերով բռնեն՝ մատնելու պետության և իշխանության կուսակալին։
Բայց գիտենք, որ Օրենքն ինչ որ ասում է, նրանց է ասում, որ Օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ հանցավոր երևա։
Քանի որ բազմաթիվ անհնազանդներ, դատարկախոսներ, խաբեբաներ կան, մանավանդ հրեությունից դարձածների մեջ,