Գալով իր հայրենի քաղաքը՝ սկսեց նրանց ուսուցանել իրենց ժողովարանում, այնպես որ նրանք զարմանում էին և ասում. «Որտեղի՞ց սրան այս իմաստությունն ու հրաշագործ զորությունը։
Ղուկաս 2:47 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլոր նրան լսողները զարմանում էին նրա իմաստության և պատասխանների վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բոլոր նրան լսողները զարմանում էին նրա իմաստության ու պատասխանների վրա։ |
Գալով իր հայրենի քաղաքը՝ սկսեց նրանց ուսուցանել իրենց ժողովարանում, այնպես որ նրանք զարմանում էին և ասում. «Որտեղի՞ց սրան այս իմաստությունն ու հրաշագործ զորությունը։
Եվ զարմանում էին նրա ուսուցման վրա, որովհետև նրանց ուսուցանում էր որպես մեկը, որ իշխանություն ունի, և ոչ թե դպիրների նման։
Քահանայապետներն ու դպիրները լսեցին այս և հնար էին փնտրում, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեին, բայց վախենում էին նրանից, որովհետև ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցմամբ։
Երբ շաբաթ օր եղավ, սկսեց ժողովարանում ուսուցանել։ Շատերը, երբ լսում էին նրան, զարմանում էին նրա ուսուցման վրա և ասում. «Այս ամենը որտեղի՞ց է սրան, կամ ի՞նչ է սրան տրված այս իմաստությունը, որ սրա ձեռքով այսպիսի զորավոր գործեր կատարվեն։
Եվ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խոսքերի վրա ու ասում. «Սա Հովսեփի որդին չէ՞»։
Սպասավորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այդպես չի խոսել, ինչպես այն մարդը»։