18 Եվ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրա, որ հովիվներն ասացին իրենց։
18 Բոլոր լսողներն էլ զարմացան հովիվների պատմածների վրա։
Եվ բոլորին զարմանք պատեց. իրար հետ խոսում էին ու ասում. «Ի՜նչ խոսք է այս. իշխանությամբ և զորությամբ սաստում է պիղծ ոգիներին, և դրանք դուրս են գալիս»։
Բոլոր նրան լսողները զարմանում էին նրա իմաստության և պատասխանների վրա։
Նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խոսքերի համար, որ ասում էին նրա մասին։
Ահավասիկ ես և իմ զավակները, որ Աստված ինձ պարգևեց, Իսրայելի տան մեջ նշաններն ու վկաները պիտի լինեն Զորությունների Տիրոջ կողմից, որ բնակվում է Սիոն լեռան վրա։
Եվ ճանաչեցին նրան այն խոսքից, որ իրենց ասվել էր մանկան մասին։
Իսկ Մարիամն այս բոլոր խոսքերը պահում էր իր մեջ և իր սրտում խորհում։