Լիան ասաց. «Երջանիկ եմ, որովհետև կանայք ինձ երանի են տալու»։ Եվ որդու անունը դրեց Ասեր, որ նշանակում է «մեծություն»։
Ղուկաս 2:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ այնտեղ կար Աննա մարգարեուհին՝ Փանուելի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա բավական տարիքն առած էր, ամուսնու հետ յոթ տարի էր ապրել՝ իր կուսությունից սկսած։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այնտեղ էր նաև մարգարեուհի Աննան՝ Փանուելի աղջիկը, Ասերի ցեղից։ Նա ինքը բավական տարիքն առած էր և իր կուսության ժամանակից յոթ տարի էր ապրել ամուսնու հետ։ |
Լիան ասաց. «Երջանիկ եմ, որովհետև կանայք ինձ երանի են տալու»։ Եվ որդու անունը դրեց Ասեր, որ նշանակում է «մեծություն»։
Քեղկիա քահանան, Աքիկամը, Աքոբորը, Սափանը և Հասայիան գնացին հանդերձապետ Արասի որդի Թեկուայի որդի Սեղղոմի կնոջ՝ Օղդա մարգարեի մոտ։ Նա Երուսաղեմի մերձակա Մասենայում էր բնակվում։ Նրանք խոսեցին նրա հետ։
Գերեզման ես իջնելու ժամանակին հնձված հասուն ցորենի պես, կամ ինչպես ժամանակին մեկտեղված կալի շեղջը։
Մարիամ մարգարեուհին՝ Ահարոնի քույրը, իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք գնացին նրա հետևից՝ թմբուկ խփելով ու պարելով։
«Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր քո ժողովրդի դուստրերի դեմ, ովքեր իրենց սրտի ուզածի պես էին մարգարեանում։ Մարգարեացի՛ր նրանց դեմ
Սա ևս նույն ժամին վեր կացավ եկավ, գոհություն էր մատուցում Տիրոջը և խոսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմի փրկությանն էին սպասում։
Եվ իմ ծառաների ու իմ աղախինների վրա այն օրերին իմ Հոգուց պիտի հեղեմ, և նրանք պիտի մարգարեանան։
Եվ ամեն կին, երբ աղոթի կամ մարգարեանա գլխաբաց, անպատված կլինի իր գլուխը, որովհետև կլինի այնպես, ասես գլուխն ածիլված լինի։
Եպիսկոպոսը պետք է լինի անթերի, մե՛կ կնոջ ամուսին, հեզ, մեղմաբարո, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ,
Այրիների թվում թող համարվի այն այրին, որ պակաս չէ վաթսուն տարեկանից, եղել է մեկ տղամարդու կին
Ասերի ցեղից՝ տասներկու հազար, Նեփթաղիմի ցեղից՝ տասներկու հազար, Մանասեի ցեղից՝ տասներկու հազար,
Նա երկու կին ուներ. մեկի անունն էր Աննա, իսկ երկրորդինը՝ Փեննանա։ Փեննանան զավակներ ուներ, իսկ Աննան զավակ չուներ։