Ձեր արու մանուկները ութօրյա հասակում պետք է թլփատվեն սերնդեսերունդ, ինչպես նաև ընդոծինն ու արծաթով գնված բոլոր օտարազգիները, որ քո սերնդից չեն։
Ղուկաս 2:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղիացվել մոր որովայնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ ութ օրերը լրացան, և մանուկը պետք է թլփատվեր, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես որ դեռ որովայնում հղացվելուց առաջ կոչվել էր հրեշտակի կողմից։ |
Ձեր արու մանուկները ութօրյա հասակում պետք է թլփատվեն սերնդեսերունդ, ինչպես նաև ընդոծինն ու արծաթով գնված բոլոր օտարազգիները, որ քո սերնդից չեն։
Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։
Հիսուսը պատասխանեց նրան՝ ասելով. «Թո՛ւյլ տուր այժմ, որովհետև Աստծու ծրագիրն այս է, որ մենք կատարենք ամբողջ արդարությունը»։ Այն ժամանակ Հովհաննեսը թույլ տվեց նրան մկրտվել։
Եվ երբ ութերորդ օրը եկան մանկանը թլփատելու, նրան ցանկանում էին իր հոր անունով Զաքարիա կոչել։