Ղուկաս 2:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ հրեշտակները նրանցից հեռանալով երկինք բարձրացան, հովիվներն ասացին միմյանց. «Եկե՛ք գնանք մինչև Բեթղեհեմ և տեսնենք, թե ի՛նչ է այս եղածը, որ Տերը մեզ ցույց տվեց»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ հրեշտակները նրանց մոտից երկինք բարձրացան, հովիվներն իրար ասացին. «Եկեք մինչև Բեթլեհեմ գնանք ու տեսնենք տեղի ունեցածը, որը Տերը ցույց տվեց մեզ»։ |
Մինչ նրանք քայլում էին, մի հրեղեն կառք ու հրեղեն երիվարներ երևացին, նրանց միմյանցից բաժանեցին, և Եղիան պտտահողմի մեջ դեպի երկինք վերացավ։
Մովսեսն ասաց. «Առաջ անցնեմ և տեսնեմ այս զարմանալի տեսարանը. ինչպե՞ս է, որ մորենին չի կիզվում»։
Հարավի թագուհին դատաստանի օրն այս սերնդի դեմ դուրս կգա և կդատապարտի նրան, որովհետև երկրի ծայրամասերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը. իսկ ահա այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա»։
Գնացած լինելով երկինք՝ նա Աստծու աջ կողմում է, և նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանություններն ու զորությունները։