Ղուկաս 2:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելավ՝ ամբողջ երկրում մարդահամար անցկացնելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն օրերին Օգոստոս կայսրից հրաման արձակվեց, որ ամբողջ երկրում մարդահամար անցկացվի։ |
Արքայության Ավետարանն է քարոզվելու ամբողջ աշխարհով մեկ՝ իբրև վկայություն բոլոր հեթանոսների, ապա գալու է աշխարհի վախճանը»։
Ճշմարիտ եմ ասում ձեզ, ամբողջ աշխարհում որտեղ էլ որ քարոզվի այս Ավետարանը, նրա հիշատակի համար կպատմվի նաև այն, ինչ նա արեց»։
Տիբերիոս կայսեր իշխանության տասնհինգերորդ տարում, երբ Պիղատոս Պոնտացին Հուդայի կուսակալն էր, Հերովդեսը Գալիլեայի չորրորդապետն էր, նրա եղբայր Փիլիպպոսը չորրորդապետն էր Իտուրեայի ու Տրաքոնեայի, և Լյուսանիասը չորրորդապետն էր Աբիլինեի,
Նրանցից Ագաբոս անունով մեկը վեր կացավ և Հոգու միջոցով կանխանշեց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը և եղավ Կլավդիոս կայսեր օրոք։
ուրեմն եթե հանցավոր եմ և մահվան արժանի գործ եմ արել, մեռնելուց չեմ վախենա։ Իսկ եթե ոչինչ չկա այն մեղադրանքների մեջ, որոնցով սրանք ինձ ամբաստանում են, ոչ ոք չի կարող ինձ որպես շնորհ հանձնել դրանց։ Կայսրի՛ն եմ բողոքում»։
Բայց երբ Պողոսը բողոքեց, որ ինքը պետք է պահվի օգոստափառի վճռի համար, հրամայեցի պահել նրան, մինչև որ կայսեր մոտ ուղարկեմ»։
Նախ գոհություն եմ հայտնում իմ Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով ձեր բոլորի համար, որովհետև ձեր հավատի մասին խոսվում է ամբողջ աշխարհում։