Ղուկաս 19:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ ամենքը տեսան այս, տրտնջում էին և ասում, թե մեղավոր մարդու մոտ մտավ գիշերելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բոլորը, տեսնելով, տրտնջում էին ու ասում. «Մեղավոր մարդու մոտ մտավ հանգիստ առնելու»։ |
Երբ փարիսեցիները տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ձեր վարդապետն ինչո՞ւ է մաքսավորների ու մեղավորների հետ ուտում»։
Փարիսեցիներն ու դպիրները տրտնջում էին և ասում. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղավորներին և ուտում նրանց հետ»։
Իսկ Զակքեոսը եկավ կանգնեց և ասաց Տիրոջը. «Տե՛ր, ահա իմ ունեցվածքի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»։
Փարիսեցիները և դպիրները տրտնջում էին Հիսուսի դեմ իր աշակերտների մոտ ու ասում. «Ինչո՞ւ եք մաքսավորների և մեղավորների հետ ուտում և խմում»։
Եկավ Մարդու Որդին. ուտում է և խմում, բայց դուք ասում եք. “Ահա ուտող և խմող մի մարդ, մաքսավորների և մեղավորների բարեկամ”։
Իսկ փարիսեցին, որ նրան հրավիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթե սա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ո՛վ կամ ինչպիսի՛ կին է մոտենում իրեն, որովհետև նա մեղավոր է»։