Ղուկաս 19:46 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ու ասաց նրանց. «Գրված է՝ “Իմ տունը պետք է աղոթքի տուն լինի” (Ես. 56.7), իսկ դուք ավազակների որջերի եք վերածել այդ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց ասաց. «Գրված է. "Իմ տունն աղոթքի տուն պիտի լինի" (Ես. 56.7), իսկ դուք այն ավազակների որջի եք վերածել»։ |
նրանց կտանեմ իմ սուրբ լեռը, կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ, նրանց ողջակեզներն ու ընծաներն ընդունելի կլինեն իմ սեղանի վրա, քանզի իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պիտի կոչվի»։
Մի՞թե ձեր աչքին ավազակների քարայր է դարձել իմ այս տունը, որի վրա իմ անունն է դրված։ Ահավասիկ ես տեսա,- ասում է Տերը։-
Լեռան կատարի տան պատկերը, նրա չորս կողմերի սահմանները ամենասուրբ են։ Այս է տաճարի օրենքը»։
«Դու քո Աստծուն կդառնաս, ողորմություն և արդարադատություն կպահպանես և ամենայն ժամ կմերձենաս Տիրոջը՝ քո Աստծուն»։
Նրանց ասաց. «Գրված է. “Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի” (Ես. 56.7բ), այնինչ դուք այն ավազակների որջերի եք վերածել»։
«Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում, նրանց էլ, որ ուզում են մտնել, թույլ չեք տալիս, որ մտնեն։
Եվ ուսուցանում էր նրանց ու ասում. «Սուրբ Գիրքն ասում է. “Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պիտի կոչվի” (Ես. 56.7), իսկ դուք այն ավազակների որջերի եք վերածել»։