Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ղուկաս 19:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ մոտեցավ, տեսնելով քաղաքը՝ լաց եղավ նրա վրա և ասաց.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ երբ մոտեցավ, քաղաքը տեսնելով՝ լաց եղավ նրա վրա

Տես գլուխը



Ղուկաս 19:41
14 Խաչաձեւ Հղումներ  

Պատկառելով կանգնեց նրա առջև, և Աստծու մարդը լաց եղավ։


Դրա համար էլ ասացի. «Թո՛ւյլ տվեք ինձ՝ դառնորեն լաց լինեմ, մի՛ աշխատեք ինձ մխիթարել իմ ժողովրդի դստեր կործանման առիթով»։


տկարացանք, ինչպես ամբարիշտների լեռը։ Տերը, բարկությամբ լի, հառնելու է Գաբավոնացիների հովտում և կատարելու է իր գործը, դառը գործը, քանզի նրա բարկությունն օտարի պես է դատելու, և օտարի պես է վրա հասնելու նրա դառնությունը։


Եվ եթե չլսեք նրան, ձեր հոգու խորքում լաց պիտի լինեք թշնամիների երեսից, արցունքը պիտի խեղդի ձեզ, ձեր աչքերից արտասուք պիտի թափվի, որովհետև կործանվեց Տիրոջ հոտը։


Իսկ ես քո հետևից գալով չհոգնեցի և մարդու օրվան չցանկացա։ Դու ինքդ իսկ գիտես, որ ինչ իմ շուրթերից ելնում է, այդ լինում է քո ներկայությամբ։


Ո՞վ կտար ինձ անապատում մի խղճուկ օթևան, որ ես թողնեի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր շնացող են և արհամարողների բազմություն։


Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, բայց կպաշտպանեմ քեզ, Իսրայե՛լ, ի՞նչ անեմ քեզ. քեզ կհամարեմ ինչպես Ադամա և ինչպես Սեբոյիմ։ Սիրտս շրջվեց, գութս շարժվեց։


«Գոնե այս օրերին դու գիտենայի՜ր քո խաղաղությունը. բայց այժմ ծածկվեց քո տեսողությունից.


Եվ Հիսուսն արտասվեց։