Ղուկաս 18:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առաքյալներն այս բոլորից ոչինչ չհասկացան, այլ խոսքը նրանցից ծածկված էր, և ասվածները չէին ըմբռնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք այս բաներից ոչինչ չհասկացան, և այս խոսքը նրանցից ծածկված էր, ու ասածները չէին հասկանում։ |
Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ո՛վ անմիտ և թուլասիրտ մարդիկ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, որ ասացին մարգարեները։
Սակայն նրանք չէին ըմբռնում այս խոսքը, և դա ծածկված էր նրանցից, որ չիմանան. և վախենում էին այդ խոսքի մասին հարցնել նրան։
Եվ նրա աշակերտներն սկզբում այս չհասկացան, բայց երբ Հիսուսը փառավորվեց, այն ժամանակ հիշեցին, որ այդ նրա մասին էր գրված, և իրենք այդ էին արել նրան։