Վարձատրի՛ր նրանց, Տե՜ր, ըստ իրենց գործերի, Ըստ իրենց անօրեն ընթացքի հատուցի՛ր նրանց, Հատուցի՛ր նրանց ըստ իրենց ձեռքերի գործերի. Նրանց տո՛ւր իրենց հատուցումը։
Ղուկաս 18:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Հիսուսն այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր ու տո՛ւր աղքատներին և երկնքում գանձեր կունենաս, և արի՛ իմ հետևից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Հիսուսը այս լսեց, նրան ասաց. «Քեզ տակավին մի բան է պակասում. ինչ ունես, վաճառի՛ր ու աղքատների՛ն բաժանիր և երկնքում գանձ կունենաս. և արի՛ ու ի՛նձ հետևիր»։ |
Վարձատրի՛ր նրանց, Տե՜ր, ըստ իրենց գործերի, Ըստ իրենց անօրեն ընթացքի հատուցի՛ր նրանց, Հատուցի՛ր նրանց ըստ իրենց ձեռքերի գործերի. Նրանց տո՛ւր իրենց հատուցումը։
Հիսուսը նրան ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ունեցվածքդ և տո՛ւր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս։ Ապա ե՛կ իմ հետևից»։
Վաճառե՛ք ձեր ինչքերը և ողորմությո՛ւն տվեք. և ձեզ համար պատրաստե՛ք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մոտենում, և ո՛չ ցեցն է փչացնում.
«Եվ ես ձեզ ասում եմ. նույնիսկ անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամնե՛ր սարքեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ։
Եվ ամենքին ասում էր. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը և մշտապես վերցնի իր խաչը և գա իմ հետևից։
Եղբայրնե՛ր, ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում, բայց բանն այն է, որ հետևում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դեպի իմ առջևում եղածները.
Այս ևս ձեզնից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, հազար տարին էլ՝ մեկ օրվա պես։