Ղուկաս 17:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասե՛ք՝ “Արմատախի՛լ եղիր և տնկվի՛ր ծովի մեջ”, նա կհնազանդվի ձեզ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասեք՝ "Պոկվի՛ր ու ծովի մե՛ջ տնկվիր", նա ձեզ կհնազանդվի։ |
Հիսուսը պատասխանեց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս լեռանը ասեք. “Տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ”, կտեղափոխվի։ Եվ անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար։
Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կարող եք անել այդ թզենուն պատահածը, այլև թեկուզ այդ լեռանն ասեք՝ “Ելի՛ր ու ծո՛վն ընկիր”, կկատարվի։
Այն նման է մանանեխի հատիկին, որը, երբ սերմանվում է հողի մեջ, ավելի մանր է լինում, քան երկրի վրա եղող բոլոր սերմերը.
Հիսուսը նրան ասաց. «Ասացիր՝ “Եթե կարող ես”։ Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»։
Նման է մանանեխի հատիկին, որ մի մարդ վերցրեց և նետեց իր պարտեզը։ Սա աճեց և ծառ դարձավ, և երկնքի թռչուններն ապրում էին նրա ճյուղերի վրա»։
«Իսկ ձեզնից ո՞վ, որ հողագործ կամ հովիվ ծառա ունի, երբ ագարակից տուն մտնի, նրան կասի իսկույն՝ “Անցի՛ր սեղան նստիր”.
Եվ առաջ վազելով՝ բարձրացավ ժանտաթզենու վրա, որպեսզի տեսնի նրան, որովհետև նա հենց այդտեղով էր անցնելու։
Հովհաննեսն իր աշակերտներից մի երկուսին իր մոտ կանչեց ու նրանց ուղարկեց Տիրոջ մոտ՝ ասելու. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք»։
Եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներն իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, և եթե լիակատար հավատ ունենամ՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ։