Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 4:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Այն նման է մանանեխի հատիկին, որը, երբ սերմանվում է հողի մեջ, ավելի մանր է լինում, քան երկրի վրա եղող բոլոր սերմերը.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Այն նման է մանանեխի հատիկի, որ երբ հողի մեջ է սերմանվում, աշխարհի վրա եղած բոլոր սերմերից էլ փոքր է։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 4:31
30 Խաչաձեւ Հղումներ  

Եվ այսպես օրեցօր Աստծու խոսքն աճում էր ու զորանում։


Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ազգերի մեջ, և ամեն տեղ խունկ է մատուցվում իմ անվանը և սուրբ պատարագ, որովհետև մեծ է իմ անունը հեթանոսների մեջ,- ասում է Ամենակալ Տերը։


Նրանք լսում էին և փառավորում Աստծուն ու նրան ասում. «Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, հազարավոր հավատացյալ հրեաներ կան, և բոլորն էլ նախանձախնդիր են օրենքին։


Եվ ավելի ու ավելի էին շատանում Տիրոջը հավատացողները՝ տղամարդկանց և կանանց բազմությունը,


Իսկ խոսքը ունկնդրածներից շատերը հավատացին, և հավատացյալների թիվը հասավ շուրջ հինգ հազարի։


Ոմանք, հոժարությամբ ընդունելով նրա խոսքը, մկրտվեցին, և այն օրը նրանք մոտ երեք հազար հոգով ավելացան։


Եվ կլինի, որ այն օրը Տերը կպաշտպանի Երուսաղեմի բոլոր բնակիչներին. և կլինի, որ այն օրը տկարը կլինի Դավթի պես, և Դավթի տունը՝ Աստծու տան պես, Տիրոջ հրեշտակի պես՝ նրանց առաջ»։


Դեպի Սիոն դիմելով փրկվե՛ք, Բաբելոնի դստեր բնակիչնե՛ր»։


Սակավաթիվը հազարավոր է դառնալու, փոքրը՝ մեծ ազգ, քանզի ես՝ Տերս, ժամանակ առ ժամանակ հավաքելու եմ նրանց։


Ահա թե ինչու նա շատ բան պիտի ժառանգի և հզորների ավարը պիտի բաժանի, որովհետև նրա անձը մահվան մատնվեց, և նա հանցավորների հետ դասվեց։ Նա շատերի մեղքերը կրեց և նրանց անօրենությունների համար դատապարտվեց։


Նրա առջև կանգնեցինք որպես մանուկ, որպես արմատ՝ ելած անջրդի հողից. ո՛չ տեսք ուներ նա, ո՛չ էլ վեհություն։ Տեսանք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ գեղեցկություն։


Տերը Հակոբի տան վրա մահ ուղարկեց, բայց այն եկավ հասավ Իսրայելի վրա։


Երբ յոթերորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսվեց մի բարձր ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագավորությունը մեր Տիրոջն ու իր Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։


Եվ ասաց. «Ինչի՞ նմանեցնենք Աստծու արքայությունը կամ ի՞նչ օրինակով ներկայացնենք այն։


բայց սերմանվելով՝ բուսնում և ավելի մեծ է լինում, քան բոլոր տունկերը, և արձակում է այնքան մեծ ճյուղեր, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարող են բնադրել»։


Եվ Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասե՛ք՝ “Արմատախի՛լ եղիր և տնկվի՛ր ծովի մեջ”, նա կհնազանդվի ձեզ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ