Ղուկաս 17:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն օրը, ով տանիքում է, և իր կարասին՝ տանը, թող չիջնի առնելու այն. և ով հանդում է, նույնպես թող հետ չդառնա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ օրն ով տանիքին լինի, իսկ կարասին՝ տան մեջ, թող չիջնի դրանք վերցնելու. դաշտում եղողն էլ թող հետ չդառնա։ |
Իսկ դու քեզ համար մեծ-մեծ բաներ ես խնդրում. մի՛ խնդրիր, որովհետև,- ասում է Տերը,- ահա յուրաքանչյուր մարմնի ես չարիք եմ բերելու, սակայն դու ամենուրեք, ուր էլ որ գնալու լինես, փրկություն ես գտնելու»։
Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։
Դրա համար ասում եմ ձեզ. մի՛ մտահոգվեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ մտահոգվեք ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն ավելին է, քան կերակուրը, և մարմինն ավելին է, քան հագուստը։
Այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են, թող փախչեն լեռները, և նրանք, որ Երուսաղեմի մեջ են, թող խույս տան, իսկ նրանք, որ գավառներում են, թող քաղաք չմտնեն,