Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ղուկաս 16:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիներն իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որ հնարամտությամբ է գործել, որովհետև այս աշխարհի որդիները, իրենց նմանների հետ կապի մեջ լինելով, լույսի որդիներից ավելի հնարամիտ են։

Տես գլուխը



Ղուկաս 16:8
23 Խաչաձեւ Հղումներ  

Երկրի վրայի բոլոր գազաններից, որոնց Տերը՝ Աստված, ստեղծեց, ամենախորամանկը օձն էր։ Եվ նա ասաց կնոջը. «Աստված ինչո՞ւ ասաց. “Դրախտում գտնվող ոչ մի ծառից չուտեք”»։


Ամովնն ուներ Հովնադաբ անունով մի ընկեր, որը Դավթի եղբայր Սամաայի որդին էր։ Հովնադաբը շատ խորագետ մարդ էր։


Արդ, Բահաղի բոլոր մարգարեներին, նրա ծառաներին ու քրմերին ինձ մո՛տ կանչեք. թող ոչ ոք չբացակայի, քանի որ Բահաղին մեծ զոհ եմ մատուցելու։ Ով բացակայի, իմ ձեռքից չի փրկվի»։ Հեուն խաբեություն արեց, որպեսզի Բահաղի ծառաներին կորստյան մատնի։


Տերը որոտաց երկնքից, Եվ Բարձրյալն արձակեց իր ձայնը Կարկուտով և հուր կայծակներով։


Արդ, եկեք մի միջոց գտնենք, որպեսզի չլինի թե երբ նրանք բազմանան, և երբ մենք պատերազմի մեջ մտնենք, նրանք միանան թշնամիներին ու մեր դեմ կռվելով՝ դուրս ելնեն այս երկրից»։


Մարդկանցից պիտի գովվի իմաստունի բերանը, իսկ ծուռ սիրտ ունեցողը պիտի արհամարհվի։


Ով Մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ հանդերձյալում։


Երբ պատասխանեց՝ օտարներից, Հիսուսը նրան ասաց. «Ուրեմն որդիներն ազատ են։


Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է. իսկ քչի մեջ անիրավը, շատի մեջ էլ անիրավ է։


Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որ ինձ ընդունեն իրենց տները, երբ դադարեմ տնտես լինելուց”։


Ապա դարձավ մյուսին. “Դու ինչքա՞ն պարտք ունես”։ Նա ասաց՝ “Հարյուր քոռ ցորեն”։ Տնտեսը նրան ասաց. “Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու գրի՛ր՝ ութսուն”։


Եվ Տերն ասաց. «Լսե՛ք, թե ի՛նչ էր ասում անիրավ դատավորը։


Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Այս աշխարհի որդիները կին են առնում և մարդու են գնում.


իսկ նրանք, որոնք արժանի կլինեն այն աշխարհին հասնելու և մեռելներից հարություն առնելու, ո՛չ կին են առնելու և ո՛չ էլ մարդու են գնալու,


Քանի դեռ լույսը ձեզ հետ ունեք, հավատացե՛ք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք»։ Հիսուսն այս խոսեց ու գնաց, նրանցից թաքնվեց։


Ոչ ոք ինքն իրեն թող չխաբի։ Եթե ձեզնից մեկն իրեն իմաստուն է համարում այս աշխարհում, հիմար թող լինի, որպեսզի իրապես իմաստուն դառնա.


որովհետև թեպետ մի ժամանակ խավար էիք, բայց հիմա լույս եք Տիրոջով. ապրե՛ք որպես լույսի որդիներ.


Նրանց վերջը կորուստ է։ Նրանց աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք միայն երկրավոր բաների մասին են խորհում։


որովհետև դուք ամենքդ լույսի որդիներ եք և ցերեկվա որդիներ։ Գիշերինը չենք, ոչ էլ խավարինը։


Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։


Սրանով են միմյանցից տարբերվում Աստծու որդիները և սատանայի որդիները։ Ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, և նա, ով չի սիրում իր եղբորը։