Ղուկաս 16:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում և ամեն օր առատապես ուրախություն էր անում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի հարուստ մարդ կար, որ ծիրանի ու բեհեզ էր հագնում և ամեն օր շքեղ խնջույք էր անում։ |
բեհեզն ու երկնագույնը, կարմիր շղարշաքողը, բանված, ոսկեճամուկ ու ոսկեծոպ զգեստներն ու գոտիները։
Եվ դու զարդարվեցիր ոսկե ու արծաթե զարդերով։ Հագուստդ բեհեզ էր, կերպաս և դիպակ։ Նաշիհ կերար, յուղ ու մեղր, չափազանց գեղեցիկ եղար, արքայական փափկության մեջ գուրգուրանք ստացար։
Սոդոմի՝ քո քրոջ անօրենությունն այս էր. ամբարտավանություն, հացի լիության և գինու զեխության մեջ մեղկ կյանք էին վարում ինքն ու իր դուստրերը։ Սրանով գերազանցում էին ինքն էլ, դուստրերն էլ։ Աղքատին ու տնանկին ձեռք չէին մեկնում,
Եգիպտոսի գույնզգույն թելերով բեհեզը քեզ համար որպես անկողնու ծածկոց է գործվել՝ շուրջդ փառք հյուսելու, իսկ ելիմացիների կղզիների ծիրանի ու կապուտակ հանդերձանքն էլ քեզ համար պաճուճանքի զարդ է եղել։
Ծաղրուծանակի ենթարկելուց հետո Հիսուսի վրայից քղամիդն ու ծիրանին հանեցին, իր հագուստը հագցրին և դուրս տարան, որ խաչը հանեն։
Քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։
Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ։ Նրա մասին ամբաստանություն եղավ, որ վատնում է իր տիրոջ ունեցվածքը։
Ով իր կնոջն արձակում է և մի ուրիշին առնում, շնանում է. ով արձակվածին է առնում, նույնպես շնանում է»։
Կինը հագել էր ծիրանի ու կարմիր հագուստ՝ զարդարված ոսկով, մարգարիտով և թանկագին քարերով։ Նա իր ձեռքին բռնել էր ոսկե բաժակ, որը լի էր նրա գարշելի և անմաքուր պոռնկությամբ։
«Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք, որ հագել էիր բեհեզ, ծիրանի և որդան կարմիր ու կրում էիր ոսկե զարդարանքներ, թանկարժեք քարեր և մարգարիտներ,
Որչափ փառավորեց իրեն և ապրեց զեխությամբ, այդչափ դրան սո՛ւգ ու տանջա՛նք հատուցեք, քանի որ իր սրտում ասում էր. «Միշտ նստած կմնամ իբրև թագուհի և երբեք այրի չեմ դառնա ու սուգ չեմ տեսնի»։
Նրա խնդրած ոսկի գինդերի կշիռը հազար յոթ հարյուր սիկղ ոսկի եղավ, բացի մադիանացիների թագավորների վրայի մահիկներից, ապարանջաններից, պսակակալներից և ծիրանիներից, և նրանց ուղտերի վզերի ոսկի մանյակներից։