Նրա շուրջը գտնվողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տերն իր մեծ ողորմությունը ցույց տվեց նրա հանդեպ, և ուրախանում էին նրա հետ։
Ղուկաս 15:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և կգնա տուն, կկանչի բարեկամներին և հարևաններին ու նրանց կասի. “Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և տուն գալով՝ բարեկամներին ու հարևաններին կկանչի ու նրանց կասի. "Ինձ հետ ուրախացե՛ք, որովհետև իմ կորած ոչխարը գտա"։ |
Նրա շուրջը գտնվողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տերն իր մեծ ողորմությունը ցույց տվեց նրա հանդեպ, և ուրախանում էին նրա հետ։
Ասում եմ ձեզ. Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է»։
Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ։
Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է փեսայի ձայնի համար։ Արդ, այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է։
Երբ նա եկավ ու տեսավ Աստծու շնորհները, ուրախացավ և հորդորում էր բոլորին, որպեսզի նրանք հոժար սրտով փարված մնան Տիրոջը,
Եկեղեցու կողմից ճանապարհ դրվելուց հետո նրանք շրջելով անցան Փյունիկեի և Սամարիայի միջով ու պատմեցին հեթանոսների դարձի մասին՝ մեծ ուրախություն պատճառելով բոլոր եղբայրներին։
Բայց եթե նույնիսկ ընծայաբերվեմ ձեր հավատի համար, որ դուք որպես զոհ Աստծուն եք մատուցում, ուրախ եմ և ուրախակից ձեր բոլորին։
Ուստի, սիրելի՛ ու կարոտալի՛ իմ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու պսակն եք, այսպես հաստատո՛ւն մնացեք Տիրոջով, սիրելինե՛ր։
Արդարև, մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջ նրա գալստյան ժամանակ ո՞վ է մեր հույսը կամ ուրախությունը կամ պարծանքի պսակը, եթե ոչ դուք։
Դուք մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն եք. դուք ողորմություն չէիք գտել, այժմ ողորմություն գտաք։