Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 15:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Ասում եմ ձեզ, որ այդպես էլ երկնքում ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որ ապաշխարի, քան իննսունինը արդարների համար, որոնք ապաշխարության կարիք չունեն։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 15:7
13 Խաչաձեւ Հղումներ  

Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության»։


Ասում եմ ձեզ. Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է»։


բայց պետք էր ուրախանալ և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց”»։


Եվ եթե պատահի, գտնի նրան, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ ոչխարի համար ավելի կուրախանա, քան իննսունիննի, որ մոլորված չեն։


Չար ծնունդն արդար է երևում իր աչքին, բայց չի լվացել կեղտն իր անձի։


Ես էլ մի ժամանակ ապրում էի առանց Օրենքի, բայց երբ պատվիրանն ինձ հասավ, մեղքը կյանք առավ,


Եվ նրանց ասաց. «Դուք եք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ձևացնում, սակայն Աստված ձեր սրտերը գիտե. որովհետև այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է։


Որդին պատասխանեց և ասաց հորը. “Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։


Այսուհետև ապաշխարության արժանի ապացո՛ւյց տվեք


և կգնա տուն, կկանչի բարեկամներին և հարևաններին ու նրանց կասի. “Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը”։


Կամ ո՞վ է այն կինը, որ երբ տասը դրամ ունենա և մի դրամ կորցնի, ճրագ չի վառի և չի ավլի տունը ու չի փնտրի փութով, մինչև գտնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ