Ապա կմեղադրի մարդն ինքն իրեն ու կասի. “Այդ ինչե՜ր էի անում ես, և իմ մեղանչումների համեմատ ըստ արժանվույն չպատժեց ինձ։
Ղուկաս 15:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ որդին ասաց նրան. “Հա՛յր, մեղանչեցի երկնքի և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ որդին նրան ասաց. "Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ"։ |
Ապա կմեղադրի մարդն ինքն իրեն ու կասի. “Այդ ինչե՜ր էի անում ես, և իմ մեղանչումների համեմատ ըստ արժանվույն չպատժեց ինձ։
Նա է իմ ողորմությունն ու ապավենը, Իմ օգնականն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, և ես նրան հուսացի։ Նա է ժողովուրդներին հնազանդեցնում։
Բայց դու գիտակցի՛ր քո անօրենությունները, որովհետև դու ամբարշտացար Տիրոջ՝ քո Աստծու դեմ և օտարների համար քո ճանապարհները տարածեցիր բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, իսկ իմ ձայնը չլսեցիր,- ասում է Տերը։-
որպեսզի հիշես ու ամաչես և քո անարգանքների պատճառով այլևս չհամարձակվես բերանդ բաց անել, երբ քեզ քավություն տամ այն բոլոր գործերիդ համար, որ կատարել ես”»,- ասում է Ամենակալ Տերը։
Վեր կացավ եկավ իր հոր մոտ. և դեռ բավական հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց. վեր կացավ և վազեց ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան։
Հայրն իր ծառաներին ասաց. “Անմիջապես բերե՛ք լավագույն պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք, իսկ ոտքերին՝ կոշիկներ.
Թե՞ արհամարհում ես նրա անսահման բարությունը, ներողամտությունն ու համբերությունը. չգիտե՞ս, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում։
Այսպես մեղք գործելով եղբայրների դեմ և վիրավորելով նրանց տկար խղճմտանքը՝ դուք Քրիստոսի դեմ եք մեղանչում։