Ղուկաս 13:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այգեգործը պատասխանեց և ասաց. “Տե՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, որպեսզի նրա շուրջը փորեմ և աղբ լցնեմ. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ նա պատասխանեց. "Տե՛ր, այս տարի էլ թող դրան, մինչև որ չորս կողմը փորեմ ու գոմաղբ լցնեմ։ |
ու ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, ուրեմն Տերը մեզ հետ թող շարժվի, որովհետև այս ժողովուրդը խստապարանոց է։ Դու կներես մեր անօրենություններն ու մեղքերը, և մենք կլինենք քոնը»։
Տերն ինձ ասում է. «Եթե Մովսեսն ու Սամուելն իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա։
արդյոք կարելի՞ է բարու փոխարեն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դեմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց հարվածները։ Հիշի՛ր, թե ես ինչպե՛ս կանգնեցի քո առաջ, նրանց համար բարեխոսություն արեցի՝ քո բարկությունը նրանցից դարձնելու համար։
Թող աստիճանների և զոհասեղանի միջև քահանաներն ու Տիրոջ պաշտոնյաները լաց լինեն և ասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին, և քո ժառանգությունը նախատինքի մի՛ հանձնիր, որ ազգերը տիրեն նրան, որպեսզի հեթանոսների մեջ չասեն. “Ո՞ւր է նրանց Աստվածը”»։
Այգեգործին ասաց. “Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրա պտուղ փնտրելու և չեմ գտնում. արդ, կտրի՛ր այն. ինչո՞ւ է հողն իզուր զբաղեցնում”։
Ո՛չ հողի համար է պիտանի և ո՛չ էլ պարարտանյութի, այլ դուրս թափելու։ Ով ականջ ունի լսելու, թող լսի»։
Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես անգիտությամբ կարծում են ոմանք, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն էլ ապաշխարեն։