Ես քեզ տնկեցի իբրև ամբողջովին ազնիվ և պտղաբեր որթատունկ. ինձ համար ինչո՞ւ դառնության փոխվեցիր, ո՛վ դու, օտարացած որթատո՛ւնկ։
Ղուկաս 13:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պատմեց և այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել, և երբ պտղի ժամանակը հասավ, նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու ու չգտավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս առակն էլ ասաց. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել։ Գնաց նրա վրայից պտուղ հավաքելու, բայց չգտավ։ |
Ես քեզ տնկեցի իբրև ամբողջովին ազնիվ և պտղաբեր որթատունկ. ինձ համար ինչո՞ւ դառնության փոխվեցիր, ո՛վ դու, օտարացած որթատո՛ւնկ։
Նրանք հավաքելու են իրենց բերքը,- ասում է Տերը,- բայց խաղող չի լինի նրանց այգիներում, ոչ էլ թուզ՝ նրանց թզենիների վրա, որոնց տերևն անգամ պիտի թափվի. ինչ տվել եմ նրանց, պիտի գնա նրանցից»։
Որովհետև կացինն ահա ծառերի արմատի մոտ է դրված. ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կկտրվի և կրակը կգցվի»։
Ոչ թե դուք ընտրեցիք ինձ, այլ ես ընտրեցի ձեզ և կարգեցի ձեզ, որ դուք գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ էլ որ իմ անունով Հորից խնդրեք, տա ձեզ։