Ղուկաս 12:58 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ օրինակի համար քո թշնամու հետ գնաս դատավորի մոտ, ճանապարհին, մինչ ժամանակ կա, հաշտվի՛ր նրա հետ, որովհետև գուցե նա քեզ քարշ տա դատավորի մոտ, և դատավորը քեզ բանտապահի ձեռքը հանձնի, իսկ բանտապահն էլ՝ բանտ նետի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ քո հակառակորդի հետ իշխանավորի մոտ ես գնում, ճանապարհին ջանա՛, որպեսզի հաշտվես նրա հետ, որովհետև գուցե քեզ դատավորի մոտ քարշ տա, դատավորը քեզ բանտապահին հանձնի, բանտապահն էլ բանտ գցի։ |
Ճշմարտությունն էլ, հանդիմանանքն էլ գալիս են նույնից, ուստի վերջապես իրավունքներս մեջտեղ կհանի։
որովհետև Աստված ասում է. «Ընդունելի ժամանակում լսեցի քեզ և փրկության օրը օգնեցի քեզ» (Ես. 49.8)։ Ահա հիմա ընդունելի ժամանակն է, ահա հիմա փրկության օրն է։
Եվ ամեն հնարավոր բան անում եմ՝ ձեզ միշտ հորդորելու, որպեսզի այս աշխարհից իմ մեկնելուց հետո էլ հիշեք այս բաները։
Սիրելինե՛ր, ամեն ջանք հանձն էի առնում գրելու ձեզ մեր ընդհանուր փրկության մասին. հարկ համարեցի գրել ձեզ և աղաչել, որ պայքարեք հավատի համար, որ մեկընդմիշտ ավանդվեց սրբերին.
Եվ երբ լրանա հազար տարին, հրեշտակը պիտի արձակի սատանային և հանի բանտից։ Սա պիտի ելնի ու մոլորեցնի երկրի չորս կողմերում գտնվող ազգերին, որոնք հայտնի են Գովգ և Մագովգ անունով՝ պատերազմի նպատակով հավաքելու համար ծովի ավազի չափ զորք։