Դու երկայնամիտ եղար նրանց նկատմամբ և ուղարկեցիր մարգարեներին՝ զգուշացնելու քո սուրբ հոգով։ Բայց և այնպես չլսեցին, և մատնեցիր նրանց երկրի օտար ժողովուրդների ձեռքը, որոնք մեծապես տառապեցրին նրանց։
Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն,
Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց,
որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր նրանց համար մինչև Նոյի օրերը, երբ տապանն էր շինվում։ Այդ օրերին քչերը, այսինքն՝ ութ հոգի փրկվեցին ջրից։
Ես, ընկնելով նրա ոտքերի առաջ, երկրպագեցի նրան, իսկ նա ինձ ասաց. «Լսի՛ր, մի՛ ընկիր իմ առաջ, քանզի ես էլ ծառայակիցն եմ քո և քո եղբայրների, որոնք վկայում են Հիսուսին։ Տիրոջը՝ Աստծո՛ւն երկրպագիր, քանզի Հիսուսի մասին վկայությունը մարգարեության Հոգով է։
Եվ երբ լրանա հազար տարին, հրեշտակը պիտի արձակի սատանային և հանի բանտից։ Սա պիտի ելնի ու մոլորեցնի երկրի չորս կողմերում գտնվող ազգերին, որոնք հայտնի են Գովգ և Մագովգ անունով՝ պատերազմի նպատակով հավաքելու համար ծովի ավազի չափ զորք։