Երբ Իսրայելի արքան ընթերցեց նամակը, իր հագուստները պատառոտելով՝ ասաց. «Մի՞թե ես Աստված եմ, որ սպանեմ կամ կենդանացնեմ. ինձ մոտ մարդ է ուղարկել բորոտությունից բուժելու համար։ Իմացե՛ք և տեսե՛ք, որ սա պատրվակ է»։
Ղուկաս 11:54 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ սպասում էին նրա բերանից ինչ-ինչ խոսքեր որսալ, որպեսզի չարախոսեն նրա մասին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա դեմ որոգայթ էին լարում՝ փորձելով նրա բերանից մի խոսք որսալ՝ ամբաստանելու համար։ |
Երբ Իսրայելի արքան ընթերցեց նամակը, իր հագուստները պատառոտելով՝ ասաց. «Մի՞թե ես Աստված եմ, որ սպանեմ կամ կենդանացնեմ. ինձ մոտ մարդ է ուղարկել բորոտությունից բուժելու համար։ Իմացե՛ք և տեսե՛ք, որ սա պատրվակ է»։
Այդ ժամանակ փարիսեցիները գնացին, խորհրդակցություն հրավիրեցին նրա դեմ, թե նրան խոսքերով ինչպե՛ս ծուղակը գցեն։
Հիսուսի մոտ ուղարկեցին փարիսեցիներից ու հերովդեսականներից ոմանց, որպեսզի խոսքով նրան ծուղակը գցեն։
Եվ ուշադրությամբ հետևում էին Հիսուսին՝ տեսնելու, թե շաբաթ օրով կբժշկի՞ մարդուն, որպեսզի ամբաստանեն նրան։
Եվ երբ այս բոլորը նրանց ասաց ամբողջ ժողովրդի առաջ, ամոթահար եղան. և դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խիստ չարանալ և բանավեճի բռնվել նրա հետ շատ բաների համար։
Եվ ապա հարմար առիթի սպասեցին և ուղարկեցին խաբեբաների, որոնք իրենք իրենց կեղծավորությամբ արդար էին ձևացնում, որպեսզի նրան խոսքերով բռնեն՝ մատնելու պետության և իշխանության կուսակալին։
Արդ, դու նրանց չլսես, քանի որ նրանցից ավելի քան քառասուն մարդ դարան են մտել և երդվել են, որ ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն, մինչև չսպանեն Պողոսին։ Այժմ պատրաստ՝ քո հրամանին են սպասում»։