Եզեկիելը ձեզ համար մի նշան է լինելու. ինչ որ ինքն անի, նրա օրինակով դուք էլ նույնն եք անելու։ Երբ այդ ամենը վրա հասնի, կիմանաք, որ ես եմ Ամենակալ Տերը։
Ղուկաս 11:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնվեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, և նրան երկնքից այլ նշան չի տրվի, բացի Հովնանի նշանից. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ ժողովուրդը կուտակվում էր, սկսեց ասել. «Այս սերունդը չար է, նշան է խնդրում, բայց նրան ուրիշ նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից։ |
Եզեկիելը ձեզ համար մի նշան է լինելու. ինչ որ ինքն անի, նրա օրինակով դուք էլ նույնն եք անելու։ Երբ այդ ամենը վրա հասնի, կիմանաք, որ ես եմ Ամենակալ Տերը։
Տեսնելով, որ շատ սադուկեցիներ ու փարիսեցիներ եկել են մկրտությանը, Հովհաննեսը նրանց ասաց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ ասաց, թե այսպիսով կարող եք փախչել Տիրոջ գալիք բարկությունից։
Ով ինձ և իմ խոսքերը ամոթ համարի այս շնացող ու մեղավոր սերնդի մեջ, Մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գա իր Հոր և սուրբ հրեշտակների փառքով»։
Մինչ Հիսուսի շուրջը բյուրավոր ժողովուրդ հավաքվեց՝ իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգո՛ւյշ պահեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է,
Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ո՛վ անհավատ և մոլորված սերունդ, մինչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ և ձեզ հանդուրժեմ. բե՛ր այստեղ քո որդուն»։
Հրեաները նրան պատասխանեցին ու ասացին. «Ի՞նչ նշան կարող ես ցույց տալ մեզ, որ այդ բանն անում ես»։
Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, քանզի նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար։ Երբ նա ստում է, ինքն իր բնության համաձայն է ստում, քանի որ նա սուտ է և ստի հայր։