16 Իսկ ուրիշները փորձում էին նրան և երկնքից նշան էին ուզում նրանից։
16 Ուրիշներն էլ փորձելու համար նրանից երկնքից նշան էին խնդրում։
Նրան ասացին. «Ի՞նչ նշան կանես, որ տեսնենք ու հավատանք, ի՞նչ կգործես։
Եվ մինչ հրեաները հրաշք են ուզում, իսկ հեթանոսներն իմաստություն են փնտրում,
Եվ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնվեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, և նրան երկնքից այլ նշան չի տրվի, բացի Հովնանի նշանից.
Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Իսկ Հիսուսը, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր։