Ղուկաս 11:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պատահեց, որ Հիսուսը մի տեղ աղոթքի էր կանգնած. և երբ վերջացրեց, նրա աշակերտներից մեկն ասաց նրան. «Տե՛ր, մեզ աղոթե՛լ սովորեցրու, ինչպես Հովհաննեսը սովորեցրեց իր աշակերտներին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եղավ, որ Հիսուսը ինչ-որ տեղ աղոթք էր անում ու երբ դադարեց, նրա աշակերտներից մեկը նրան ասաց. «Տե՛ր, մեզ աղոթե՛լ սովորեցրու, ինչպես Հովհաննեսն իր աշակերտներին սովորեցրեց»։ |
Նա ասաց նրանց. «Երբ աղոթքի կանգնեք, ասե՛ք. Հա՛յր մեր, սուրբ թող լինի քո անունը. քո արքայությունը թող գա։
Հովհաննեսն իր աշակերտներից մի երկուսին իր մոտ կանչեց ու նրանց ուղարկեց Տիրոջ մոտ՝ ասելու. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք»։
Երբ նա առանձին աղոթքի էր կանգնել, նրա հետ էին նաև իր աշակերտները։ Նրանց հարցրեց և ասաց. «Ժողովուրդը իմ մասին ի՞նչ է ասում. ո՞վ եմ»։
Այս խոսքերից մոտ ութ օր հետո, իր հետ վերցնելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, լեռը ելավ՝ աղոթքի կանգնելու։
Նա էր, որ մարմնի մեջ եղած իր օրերում աղոթքներ և պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով և արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահվանից։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։