Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ղուկաս 10:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

“Ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թոթափում ենք ձեզ վրա. բայց իմացե՛ք, որ մոտեցել է Աստծու արքայությունը”։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

"Նույնիսկ ձեր քաղաքի փոշին, որ նստել է մեր ոտքերին, ձեզ վրա ենք թափ տալիս, բայց ա՛յս իմացեք, որ Աստծու արքայությունը մոտեցել է ձեզ"։

Տես գլուխը



Ղուկաս 10:11
16 Խաչաձեւ Հղումներ  

Եթե պատահի, որ լսեն կամ սարսափեն (քանի որ դառնացնող ժողովուրդ են) և կամ ամբողջովին ճանաչեն, որ դու մարգարե ես նրանց մեջ,


Եթե մեկը չընդունի ձեզ և չլսի ձեր խոսքերը, երբ այդ քաղաքից դուրս գաք, թա՛փ տվեք փոշին ձեր ոտքերից։


Երբ գնաք, քարոզե՛ք և ասե՛ք, որ մոտեցել է երկնքի արքայությունը։


և ասում. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։


Իսկ որտեղ ձեզ չեն ընդունի ու ձեզ չեն լսի, երբ այնտեղից ելնեք, ձեր ոտքերի փոշին թա՛փ տվեք՝ իբրև վկայություն նրանց դեմ»։


Իսկ ո՛ր քաղաքը մտնեք և ձեզ չընդունեն, դո՛ւրս եկեք նրա հրապարակները և ասե՛ք.


Եվ բժշկե՛ք դրա մեջ եղած հիվանդներին և նրանց ասե՛ք. “Աստծու արքայությունը մոտեցել է ձեզ”։


Եվ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպես վկայություն նրանց դեմ՝ ձեր ոտքերի փոշին թոթափե՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնեք»։


Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր և ձեր մեջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձե՛զ ուղարկվեց փրկության այս խոսքը։


Զգո՛ւյշ եղեք, գուցե ձեր գլխին գա այն, ինչ ասված է մարգարեների գրքերում.


Իսկ Պողոսն ու Բառնաբասը համարձակ կերպով ասում էին. «Նախ ձեզ պետք է Աստծու խոսքը խոսեինք, բայց քանի որ դուք այն մերժում եք և ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքի, ահա մենք դառնում ենք դեպի հեթանոսները։


Եվ նրանք, իրենց ոտքերի փոշին նրանց վրա թափ տալով, եկան Իկոնիոն։


Բայց Իսրայելի մասին ասում է. «Ամբողջ օրը ձեռքերս երկարեցի անհնազանդ ու խռովարար մի ժողովրդի»։


Իսկ ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը. «Խոսքը չափազանց մոտ է քեզ, քո բերանում և քո սրտում է» (հմմտ. Բ Օր. 30.12-14), այսինքն՝ հավատի խոսքը, որը քարոզում ենք.


Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։