Ղուկաս 1:53 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քաղցածներին լիացրեց բարիքներով և մեծահարուստներին ձեռնունայն արձակեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քաղցածներին բարիքներով լիացրեց ու հարուստներին դատարկ արձակեց։ |
Իմ բոլոր ոսկորները կասեն. «Տե՛ր, ո՞վ կա քեզ նման»։ Որովհետև աղքատին փրկեց հզորի ձեռքից, Աղքատ և անտունին՝ նրան հափշտակողներից։
Նրանց համար խաղաղության տունկ եմ աճեցնելու, ու երկրի վրա նրանք այլևս սովից չեն հյուծվելու և ոչ էլ նախատինք են կրելու ազգերի կողմից։
- Երանի՜ ձեզ, որ քաղցած եք այժմ, որովհետև պիտի հագենաք։ - Երանի՜ ձեզ, որ լալիս եք այժմ, որովհետև պիտի ծիծաղեք։
Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դեպի ինձ գա, չի քաղցի, և ով ինձ հավատա, երբեք չի ծարավի։
Թեկուզ հենց ձեր կոչմա՛նը նայեք, եղբայրնե՛ր. ըստ մարդկային չափանիշի՝ ձեր մեջ չկան ո՛չ շատ իմաստուններ, ո՛չ շատ հզորներ, ո՛չ էլ շատ ազնվատոհմիկներ,
Արդեն հագեցե՞լ եք, արդեն հարստացե՞լ եք, առանց մեզ թագավորությա՞ն եք հասել։ Երանի թե թագավորության հասնեիք, որպեսզի մենք նույնպես ձեզ հետ թագավորեինք։
Հացով կշտացածները զգացին նրա պակասը, իսկ քաղցածները բնակվեցին երկրում, ամուլը յոթ որդի ծնեց, իսկ բազմածինը դադարեց որդի ունենալուց։