Ղուկաս 1:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք, Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանա կար, որի կինը Ահարոնի դուստրերից էր՝ Եղիսաբեթ անունով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք մի քահանա կար, անունը՝ Զաքարիա, Աբիայի քահանայական դասից. նրա կինն Ահարոնի սերնդից էր, անունը՝ Եղիսաբեթ։ |
Այս է նրանց դասակարգումը՝ համաձայն իրենց սպասավորության, որպեսզի Տիրոջ տունը մտնեն՝ ըստ իրենց իրավունքի, որ հաստատել էր իրենց նախահայր Ահարոնը, ինչպես որ պատվիրել էր Տերը՝ Իսրայելի Աստվածը։
Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրերին, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ
Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ. քո կինը՝ Եղիսաբեթը, որդի կծնի քեզ, և նրա անունը Հովհաննես կդնես։