Ապա Ահարոնը թող մատուցի իր մեղքի զոհի համար ընտրված զվարակը և թող քավություն տա իր և իր ընտանիքի մեղքերին։ Նա իր մեղքերի քավության համար թող մորթի զվարակը։
ՂԵՎՏԱԿԱՆ 9:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Ահարոնին Մովսեսն ասաց. «Մոտեցի՛ր զոհասեղանին ու մատուցի՛ր քո մեղքերի զոհը, և քո ողջակեզի զոհը, և քավի՛ր քո և քո տան մեղքերը։ Ապա մատուցի՛ր քո ժողովրդի ընծաները՝ նրանց մեղքերի քավության համար»։ Այսպես է պատվիրել Տերը Մովսեսին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Մոտեցի՛ր զոհասեղանին և մատուցի՛ր քո մեղքի զոհն ու ողջակեզը և քավությո՛ւն արա քեզ համար և ժողովրդի համար։ Մատուցի՛ր նաև ժողովրդի զոհը և քավությո՛ւն արա նրանց համար, ինչպես պատվիրել է Տերը»։ |
Ապա Ահարոնը թող մատուցի իր մեղքի զոհի համար ընտրված զվարակը և թող քավություն տա իր և իր ընտանիքի մեղքերին։ Նա իր մեղքերի քավության համար թող մորթի զվարակը։
Նա սուրբ վայրում իր մարմինը թող լվա ջրով, հագնի իր պատմուճանը և դուրս գալով զոհաբերի իր ողջակեզն ու ժողովրդի ողջակեզը, որով նա քաված պիտի լինի իր, իր ընտանիքի և ժողովրդի, ինչպես նաև քահանաների գործած մեղքերը։
եթե օծված քահանայապետը մեղանչի՝ ժողովրդին հանցավոր դարձնելով, իր գործած մեղքը քավելու համար նա Տիրոջը առանց արատի մի արջառ թող մատուցի։
Մովսեսն ասաց Ահարոնին. «Քեզ համար նախրից ընտրի՛ր մի զվարակ՝ մեղքերի քավության համար, ու մի խոյ՝ ողջակեզի համար, երկուսն էլ առանց արատի, և դրանք մատուցի՛ր Տիրոջ առջև։
Ամեն մի քահանայապետ, մարդկանց միջից ընտրվելով, պաշտոն ունի մարդկանց կողմից Աստծու հետ հարաբերության մեջ լինելու, որպեսզի ընծաներ և զոհեր մատուցի մեղքերի քավության համար։
Դրա համար նա պետք է ինչպես ժողովրդի, այնպես էլ իր համար ընծաներ մատուցի մեղքերի քավության համար։
իսկ երկրորդ խորանը տարին մեկ անգամ միայն քահանայապետն էր մտնում, և այդ անում էր ոչ առանց զոհի արյան,
Ավելին. երդվել եմ Հեղիի տան վրա, որ նրա տան անօրենությունը խնկերով և զոհերով քավություն չի ստանալու հավիտյան»։