ՂԵՎՏԱԿԱՆ 9:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահարոնը, ձեռքերը վեր բարձրացնելով, օրհնեց ժողովրդին և իջավ՝ մեղքերի քավության, ողջակեզի ու փրկության զոհաբերությունները կատարելուց հետո։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահարոնն իր ձեռքերը բարձրացրեց ժողովրդի վրա, օրհնեց նրանց և մեղքի զոհը, ողջակեզը և խաղաղության զոհը մատուցելուց հետո ներքև իջավ։ |
Ամրամի որդիներն էին Ահարոնն ու Մովսեսը։ Ահարոնն առանձնացվեց, որպեսզի ինքը և իր որդիները հավիտյան Սրբություն սրբոցում Տիրոջ առջև խունկ ծխեն, պաշտամունք մատուցեն նրան և նրա անունով աղոթեն մշտապես։
Արքան երեսը դարձրեց դեպի ժողովուրդը, օրհնեց ժողովված բոլոր իսրայելացիներին, մինչդեռ նրանք իր շուրջն էին կանգնած, և ասաց.
Մովսեսը տեսավ բոլոր գործերը, որ նրանք կատարել էին այնպես, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։ Նրանք ճիշտ նույն ձևով էին կատարել։ Եվ Մովսեսն օրհնեց նրանց։
Աստված նախ ձեզ համար հարություն տվեց իր Որդուն և ուղարկեց նրան, որ օրհնի ձեզ՝ յուրաքանչյուրիդ իր չար գործերից հետ դարձնելու համար»։
Այդ ժամանակ Տերը Ղևիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ Ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջև՝ ծառայելու նրան ու օրհնելու նրա անունը, ինչպես որ լինում է մինչև այսօր։
Այնտեղ թող գան նաև ղևտացի քահանաները, որովհետև Տերը՝ քո Աստվածը, նրանց է ընտրել՝ իր առջև կանգնելու և իր անունով օրհնելու. թող նրանց ասածով վերանան բոլոր վեճերն ու գրգռությունները։
չարի փոխարեն չար մի՛ հատուցեք կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև հենց այդ բանին կոչվեցիք՝ օրհնությունը ժառանգելու։