50 Ապա նրանց տարավ հանեց մինչև Բեթանիա և բարձրացնելով իր ձեռքերը՝ օրհնեց նրանց։
50 Եվ նրանց մինչև Բեթանիա հանեց և ձեռքերը բարձրացնելով՝ օրհնեց նրանց։
Այնուհետև Ձիթենյաց կոչվող լեռան վրայից, որ շաբաթ օրը թույլատրելի ճանապարհի չափ հեռու էր Երուսաղեմից, վերադարձան Երուսաղեմ։
Եվ նրանց թողնելով՝ քաղաքից դուրս ելավ՝ դեպի Բեթանիա, և այնտեղ գիշերեց։
Սրանք բոլորը Հակոբի որդիներն են՝ թվով տասներկու։ Եվ այս է, որ նրանց հայրը խոսեց իրենց հետ։ Նա յուրաքանչյուրին օրհնեց իրեն արժանի օրհնությամբ։
Երբ մոտեցան Երուսաղեմին, Բեթփագեին և Բեթանիային՝ Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց
Եվ նրանց իր գիրկն առնելով՝ ձեռքը նրանց վրա դրեց և օրհնեց։
Հովսեփը պատասխանեց հորը. «Իմ որդիներն են, որոնց Աստված պարգևեց ինձ այստեղ»։ Հակոբն ասաց. «Նրանց բե՛ր ինձ մոտ, որ օրհնեմ նրանց»։
պատրաստի՛ր իմ սիրած խորտիկները և մատուցի՛ր ինձ, որ ուտեմ և մինչև իմ մեռնելն օրհնեմ քեզ»։
Ահարոնը, ձեռքերը վեր բարձրացնելով, օրհնեց ժողովրդին և իջավ՝ մեղքերի քավության, ողջակեզի ու փրկության զոհաբերությունները կատարելուց հետո։
Հեսուն օրհնեց նրանց ու արձակեց, և նրանք գնացին իրենց տները։
Եվ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից՝ դեպի երկինք վերանալով։
Այս ասելուց հետո, մինչ նայում էին, նա վեր բարձրացավ, և ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։
Ուզում եմ, որ ամեն տեղ, երբ տղամարդիկ աղոթեն, վեր պարզեն մաքուր ձեռքեր, առանց բարկության և երկմտության։