Քահանաները դրանք ևս մորթեցին և արյունը քավության համար զոհասեղանի վրա ցանեցին ու քավություն արեցին ամբողջ Իսրայելի համար, քանզի արքան ասել էր, որ ողջակեզները և մեղքերի քավության զոհաբերությունն ամբողջ Իսրայելի համար անեն։
ՂԵՎՏԱԿԱՆ 9:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրանից հետո մատուցեցին ժողովրդի ընծաները։ Վերցրեց ժողովրդի մեղքերի քավության նոխազը և այն մորթեց նախորդի նման։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մոտեցրեց ժողովրդի ընծան և առավ ժողովրդի համար մեղքի զոհի նոխազը, մորթեց այն և մեղքի զոհ արեց նախորդի նման։ |
Քահանաները դրանք ևս մորթեցին և արյունը քավության համար զոհասեղանի վրա ցանեցին ու քավություն արեցին ամբողջ Իսրայելի համար, քանզի արքան ասել էր, որ ողջակեզները և մեղքերի քավության զոհաբերությունն ամբողջ Իսրայելի համար անեն։
Տերը կամենում է մաքրել նրան վերքերից։ Եթե մեղքերի զոհը մատուցեք, ապա երկարակյաց սերնդի կարժանանաք, որի միջոցով Տերը կցանկանա ազատել
Մովսեսը հետաքրքրվեց մեղքերի քավության նոխազով, բայց այն արդեն այրվել էր, և բարկացավ Ահարոնի որդիներ Եղիազարի ու Իթամարի վրա՝ ասելով.
Դիմի՛ր Իսրայելի որդիներին ու նրանց ասա՛. “Ձեզ համար մեղքերի քավության նպատակով այծերից ընտրե՛ք մի նոխազ, իսկ ողջակեզի համար՝ մի խոյ, մի զվարակ և մի տարեկան գառ՝ ողջակեզի համար, բոլորն էլ առանց արատի։
Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։
որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։
Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի լիներ ողորմած և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ իր ծառայության մեջ՝ քավելու ժողովրդի մեղքերը.
Դրա համար նա պետք է ինչպես ժողովրդի, այնպես էլ իր համար ընծաներ մատուցի մեղքերի քավության համար։