Ժայռից ավելի բարձրացրեց ինձ. Այժմ էլ գլո՛ւխն իմ բարձրացրու թշնամիներիս վրա։ Պիտի շրջեմ և օրհնության պատարագ մատուցեմ Նրա խորանում, Օրհնություն և սաղմոս պիտի ասեմ Տիրոջը։
ՂԵՎՏԱԿԱՆ 8:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսը բերեց Ահարոնին ու նրա որդիներին, լողացրեց նրանց ջրով, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Մովսեսը Ահարոնին ու նրա որդիներին մոտեցրեց և ջրով լվաց նրանց։ |
Ժայռից ավելի բարձրացրեց ինձ. Այժմ էլ գլո՛ւխն իմ բարձրացրու թշնամիներիս վրա։ Պիտի շրջեմ և օրհնության պատարագ մատուցեմ Նրա խորանում, Օրհնություն և սաղմոս պիտի ասեմ Տիրոջը։
Դրա համար Աստված կկործանի նրան իսպառ, Կխլի և կհանի նրան իր բնակավայրից Եվ նրա արմատները՝ կենդանի երկրից։
Երբ մտնեն Վկայության խորանը, ջրով թող լվացվեն, և չեն մեռնի։ Կամ երբ մերձենան զոհասեղանին՝ ծառայելու և Տիրոջը ողջակեզները մատուցելու,
Լվացվե՛ք, մաքրվե՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին։
Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցողելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։
Նա թող հագնի քաթանե սրբագործված շապիկը, մարմնի վրա՝ քաթանե անդրավարտիքը, մեջքին կապի քաթանե գոտին, գլխին դնի քաթանե ապարոշ, որովհետև դրանք սուրբ հանդերձանք են։ Իր ամբողջ մարմինը թող լվա ջրով և թող հագնի դրանք։
Եվ ձեզնից ոմանք այդպիսին էին։ Բայց մեղքերից լվացվեցիք, բայց սրբագործվեցիք, բայց արդարացվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով։
մոտենանք ճշմարիտ սրտով, հավատի լիությամբ՝ սրտներս մաքրած չար խղճմտանքից և մեր մարմինը լվացած մաքուր ջրով։
միայն կերակուրների, ըմպելիքի և պես-պես լվացումների հետ, որոնք մարմնին վերաբերող ծիսակատարումներ էին, և որոնք գործում էին մինչև բարեփոխման ժամանակները։
Ես նրան պատասխանեցի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղություններից և իրենց հագուստները լվացին ու սպիտակեցրին Գառան արյունով։