Դավիթը հավաքեց բոլոր իսրայելացիներին՝ Եգիպտոսի սահմաններից սկսած մինչև Եմաթ, որպեսզի Աստծու տապանակը տանեն Կարիաթ-Յարիմից։
ՂԵՎՏԱԿԱՆ 8:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ողջ ժողովրդին հավաքի՛ր Վկայության խորանի դռան առջև»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և ամբողջ ժողովրդին հավաքի՛ր ժողովի վրանի մուտքի մոտ»։ |
Դավիթը հավաքեց բոլոր իսրայելացիներին՝ Եգիպտոսի սահմաններից սկսած մինչև Եմաթ, որպեսզի Աստծու տապանակը տանեն Կարիաթ-Յարիմից։
Ապա Դավիթը բոլոր իսրայելացիներին հավաքեց Երուսաղեմում, որ Տիրոջ տապանակը բերեն նրա համար պատրաստված տեղը։
Արքան, իշխաններն ու բոլոր ժողովականները, որ գտնվում էին Երուսաղեմում, որոշեցին Զատիկը տոնել երկրորդ ամսին,
և բոլոր հավաքվածները՝ քահանաներն ու ղևտացիները, ինչպես նաև Հուդայի ամբողջ ժողովուրդը, Իսրայելից այնտեղ ներկա գտնվողները և Իսրայելից տեղափոխված ու Հուդայում բնակություն հաստատածները, ուրախացան։
Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղեմում հավաքեց Իսրայելի բոլոր ծերերին, ցեղերի իշխաններին ու իսրայելացիների տոհմերի առաջնորդներին, որ Տիրոջ Ուխտի տապանակը հանեն Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։
Սողոմոն արքան, բոլոր իսրայելացիները, աստվածավախ և տապանակի առջև հավաքված մարդիկ զվարակներ ու ոչխարներ մորթեցին, որոնց թիվն անհնար էր հաշվել շատության պատճառով։
Այն ժամանակ ողջ ժողովուրդը մի մարդու նման հավաքվեց Ջրերի դարպասի առջևի հրապարակում, և Տիրոջ օրենքի դպիր Եզրասին ասացին, որ բերի Մովսեսի օրենքի գիրքը, որ Տերը տվել էր Իսրայելին։
«Վերցրո՛ւ Ահարոնին ու նրա որդիներին, նրանց հանդերձանքը ու օծության յուղը, մեղքերի քավության զվարակը, երկու խոյերն ու բաղարջ հացերի զամբյուղը
Եվ Մովսեսն արեց այն, ինչ Տերը հրամայել էր իրեն. նա ժողովրդին հավաքեց Վկայության խորանի դռան առջև։
«Վերցրո՛ւ գավազանը, դու և քո եղբայր Ահարոնը ժողովրդին հավաքե՛ք, և նրանց ներկայությամբ խոսե՛ք այդ ապառաժի հետ, և նա կտա իր ջուրը։ Այդ ապառաժից ջուր կհանեք և կխմեցնեք ժողովրդին ու նրանց անասուններին»։
Եվ այնտեղից հասան Ջրհոր [𝕸 Բեեր]։ Դա այն ջրհորն է, որի մասին Տերն ասաց Մովսեսին. «Հավաքի՛ր ժողովրդին, որ ես նրանց խմելու ջուր տամ»։