Զվարակի միսը, մորթին ու փորոտիքը թող այրեն բանակատեղիից դուրս։ Այդ զոհաբերությունը մեղքերի համար է։
ՂԵՎՏԱԿԱՆ 8:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ զվարակը՝ կաշին, միսն ու փորոտիքը, հրով այրեց բանակատեղիից դուրս, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ զվարակը, այսինքն՝ դրա մորթին, միսն ու նրա աղբը բանակատեղիից դուրս այրեց կրակով, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ |
Զվարակի միսը, մորթին ու փորոտիքը թող այրեն բանակատեղիից դուրս։ Այդ զոհաբերությունը մեղքերի համար է։
Թող վերցնեն մեղքերի համար ողջակիզվող զվարակը և այրեն տաճարում առանձնացված մի տեղում՝ սրբարանից դուրս։
Մեղքերի զվարակն ու մեղքերի այծը, որոնց արյունը քավություն անելու համար բերված էր սրբարան, պետք է հանեն բանակատեղիից դուրս և դրանք այրեն հրով՝ նրանց կաշիները, նրանց միսն ու նրանց թափոնը։
Արջառն ամբողջությամբ պետք է հանեն բանակատեղիից դուրս և այրեն այնպես, ինչպես նախորդ արջառն այրեցին, որովհետև ժողովրդի մեղքերի համար է։
Քրիստոսը մեզ փրկագնեց Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է. «Անիծյալ լինի նա, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)),