ՂԵՎՏԱԿԱՆ 8:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ յոթ անգամ ցանեց զոհասեղանի վրա, օծելով սրբագործեց զոհասեղանը, նրա ողջ սպասքը, ավազանն ու նրա խարիսխը։ Ապա օծեց ու սրբագործեց խորանը և խորանում եղած ամեն ինչ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Յուղից յոթ անգամ շաղ տվեց զոհասեղանի վրա, օծեց զոհասեղանն ու դրա ամբողջ սպասքը, ավազանն ու դրա պատվանդանը՝ դրանք սրբագործելու համար։ |
Յոթ օր կմաքրես և կսրբագործես զոհասեղանը, որպեսզի զոհասեղանը լինի սրբագույն։ Զոհասեղանին դիպչող ամեն ոք կսրբվի»։
Կսրբագործես դրանք, և դրանք կլինեն սրբությունների սրբություն։ Ամեն ոք, որ դիպչի դրանց, կմաքրվի։
Տերը դարձյալ ասաց նրան. «Ձեռքդ դի՛ր ծոցդ»։ Եվ ձեռքը դրեց իր ծոցը, ապա հանեց այն իր ծոցից, և ձեռքը բորոտությունից սպիտակեց, ինչպես ձյունը։
այդպես էլ բազում ազգեր զարմանալու են քեզ վրա, թագավորների բերանները պապանձվելու են, որովհետև տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմվել, և իմանալու են այն, ինչի մասին չեն լսել։
Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցողելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։
Քահանան իր աջ ձեռքի մատը թող թաթախի ձախ ափի ձիթայուղի մեջ և այդ մատով յոթ անգամ թող շաղ տա Տիրոջ առջև։
և մատը թաթախելով արջառի արյան մեջ՝ Տիրոջ առջև յոթ անգամ թող շաղ տա սրբարանի վարագույրի դիմաց։
Քահանան իր մատը թող թաթախի արյան մեջ, այդ արյունից թող յոթ անգամ իր մատով շաղ տա Տիրոջ առջև՝ սրբարանի վարագույրի մոտ։