Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 30:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Կսրբագործես դրանք, և դրանք կլինեն սրբությունների սրբություն։ Ամեն ոք, որ դիպչի դրանց, կմաքրվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Կսրբագործես դրանք, որ ամենասուրբ լինեն. ինչ որ դիպչի դրանց, սուրբ պիտի լինի։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 30:29
10 Խաչաձեւ Հղումներ  

Հիմարնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ զո՞հը, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է զոհը։


«Խոսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ՝ ասելով. “Մեղքի համար զոհ մատուցելու կարգն այս է. մեղքի զոհը թող մորթեն այնտեղ, որտեղ ողջակեզի զոհն են մորթում՝ Տիրոջ առջև։ Դա սրբությունների սրբություն զոհ է։


Յոթ օր կմաքրես և կսրբագործես զոհասեղանը, որպեսզի զոհասեղանը լինի սրբագույն։ Զոհասեղանին դիպչող ամեն ոք կսրբվի»։


Հիմարնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբագործում է ոսկին։


ողջակեզների զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա պատվանդանը։


Կօծես Ահարոնին ու նրա որդիներին, կսրբես նրանց, որպեսզի ինձ համար քահանայագործեն։


յոթ անգամ ցանեց զոհասեղանի վրա, օծելով սրբագործեց զոհասեղանը, նրա ողջ սպասքը, ավազանն ու նրա խարիսխը։ Ապա օծեց ու սրբագործեց խորանը և խորանում եղած ամեն ինչ։


Կօծես ողջակեզների զոհասեղանն ու դրա ամբողջ սպասքը։


Մովսեսը, վերցնելով օծության յուղից,


Երբ Մովսեսը կանգնեցրեց խորանը, օծեց այն ու նրա ողջ սպասքը, զոհասեղանն ու նրա ողջ սպասքը, օծեց ու սրբագործեց դրանք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ