Խոյի կուրծքը, ինչպես նաև նրա զիստը, պիտի համարվի սուրբ, որ պիտի անջատվի խոյից Ահարոնի և նրա որդիների նվիրագործման համար.
ՂԵՎՏԱԿԱՆ 7:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձեր խաղաղության զոհի աջ թևը որպես հաս տվեք քահանային։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ձեր խաղաղության զոհերի աջ զիստը քահանային պիտի տաք որպես բարձրացնելու ընծա։ |
Խոյի կուրծքը, ինչպես նաև նրա զիստը, պիտի համարվի սուրբ, որ պիտի անջատվի խոյից Ահարոնի և նրա որդիների նվիրագործման համար.
Զոհի կուրծքը և աջ թևը նույնպես կերեք սուրբ վայրում, դու, քո որդիները և քեզ հետ քո ընտանիքը, որովհետև այն օրինական կերպով է քեզ և քո որդիներին տրվել Իսրայելի որդիների փրկության զոհերից։
Ահարոնի որդիներից նա, ով կմատուցի փրկության զոհի արյունն ու ճարպը, նրան թող լինի աջ թևը՝ իբրև բաժին։
Որովհետև կուրծքն ու թևը ես վերցրի Իսրայելի որդիների խաղաղության զոհերից և տվեցի Ահարոն քահանային ու նրա որդիներին։ Դա Իսրայելի որդիների համար հավիտենական օրենք թող լինի”»։
Քահանան այն թող ընծայաբերի Տիրոջ առջև. դրանք պատկանում են քահանային՝ ընծայի կրծքի ու ազդրի հետ միասին։ Դրանից հետո ուխտյալը թող խմի գինին։
Քահանաների իրավունքը ժողովրդից հետևյալն է. զոհ մատուցողը, եթե զոհը արջառ է կամ ոչխար, քահանային պետք է տա թևը, ծնոտներն ու փորը։
Խոհարարը եփեց իր մոտ եղած ազդրը և ինչ որ կար նրա հետ, և դրեց Սավուղի առջև։ Սամուելը Սավուղին ասաց. «Ահա քեզ համար էր պահված, առջևդ դի՛ր ու կե՛ր, որ դա քեզ համար վկայություն լինի ժողովրդի առաջ, և կե՛ր»։ Այդ օրը Սավուղը կերավ Սամուելի հետ։