ՂԵՎՏԱԿԱՆ 7:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա իր ձեռքով թող մատուցի Տիրոջ ընծան՝ կրծքի ճարպն ու լյարդի բլթակը՝ դնելով Տիրոջ առջև, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իր ձեռքով թող բերի Տիրոջ կրակով այրվող զոհերը. զոհի ճարպը թող բերի կրծքի հետ միասին, որպեսզի կուրծքը երերացնելու ընծայի համար երերացվի Տիրոջ առաջ։ |
Զոհի կուրծքը և աջ թևը նույնպես կերեք սուրբ վայրում, դու, քո որդիները և քեզ հետ քո ընտանիքը, որովհետև այն օրինական կերպով է քեզ և քո որդիներին տրվել Իսրայելի որդիների փրկության զոհերից։
Բայց ընծայի աջ թևն ու կուրծքն այրվելիք ճարպի հետ նախ թող մատուցեն Տիրոջ առաջ։ Թող հավիտենական օրենք լինի քեզ և քո որդիներին և քեզ հետ՝ քո դուստրերին, ինչպես որ պատվիրել է Տերը Մովսեսին»։
Փրկության զոհից Տիրոջը ընծա թող մատուցեն ճարպը, ողնաշարը՝ զիստերով հանդերձ, փորի ճարպաթաղանթը, փորոտիքի ամբողջ ճարպը,
Մովսեսը, վերցնելով նվիրագործման խոյի կուրծքը, նվիրաբերեց Տիրոջը։ Դա Մովսեսի հասանելիք բաժինն էր, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
Քահանան այն թող ընծայաբերի Տիրոջ առջև. դրանք պատկանում են քահանային՝ ընծայի կրծքի ու ազդրի հետ միասին։ Դրանից հետո ուխտյալը թող խմի գինին։
Ապա Ահարոնն Իսրայելի որդիների կողմից ղևտացիներին թող նվիրաբերի Տիրոջը, և նրանք թող դառնան Տիրոջ խորանի սպասավորները։
Այն ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս. իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն վերցնելու. այս պատվերն իմ Հորից ստացա»։
Քահանաների իրավունքը ժողովրդից հետևյալն է. զոհ մատուցողը, եթե զոհը արջառ է կամ ոչխար, քահանային պետք է տա թևը, ծնոտներն ու փորը։