Անթլփատ արուն, որ չի թլփատվի ութերորդ օրը, թող վերանա իր ազգի միջից, որովհետև խախտած կլինի իմ ուխտը»։
ՂԵՎՏԱԿԱՆ 7:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամեն ոք, որ ուտի այն անասունների ճարպից, որ մատուցվում են Տիրոջը՝ իբրև այրվող ընծա, թող կորչի իր ժողովրդի միջից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ով որ ուտի Տիրոջը զոհ մատուցված անասունի ճարպից, պիտի կորչի իր ժողովրդի միջից։ |
Անթլփատ արուն, որ չի թլփատվի ութերորդ օրը, թող վերանա իր ազգի միջից, որովհետև խախտած կլինի իմ ուխտը»։
Կվերցնես նրանց ձեռքերից և կհանես ողջակեզների զոհասեղանին՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։ Դա Տիրոջը նվիրված զոհ է։
Հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների համար, որտեղ էլ բնակվելիս լինեք. ճարպ և արյուն երբեք չուտեք»։
Այն անձը, որ անմաքուր լինելով կուտի խաղաղության զոհից, որ Տիրոջն է, թող կորչի իր ժողովրդի միջից։
Այն անձը, որ դիպչի որևէ պիղծ բանի՝ մարդկային պղծության կամ անմաքուր անասունների և կամ այլ գարշելի պղծությունների, և ապա ուտի խաղաղության զոհից, որ Տիրոջն է, թող կորչի իր ժողովրդի միջից»։
Սատկածի կամ գազանից հոշոտվածի ճարպը կարող եք օգտագործել զանազան նպատակներով, սակայն ոչ իբրև կերակուր։