Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 7:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Սատկածի կամ գազանից հոշոտվածի ճարպը կարող եք օգտագործել զանազան նպատակներով, սակայն ոչ իբրև կերակուր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Սատկած կամ հոշոտված անասունի ճարպը թող օգտագործվի որևէ բանի համար, բայց դրանից բնավ չպիտի ուտեք։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 7:24
8 Խաչաձեւ Հղումներ  

Սատկած կամ գազանից հոշոտված կենդանու միս չպետք է ուտի, որպեսզի դրանցով չպղծվի։ Ես եմ Տերը։


Ով մեռելոտի կամ գազանից հոշոտված կենդանու միս ուտի, լինի նա տեղաբնակ թե եկվոր, պետք է լվանա իր հագուստները, լվա իր մարմինը։ Նա անմաքուր թող լինի մինչև երեկո և ապա մաքուր համարվի։


Քահանաները չեն ուտելու որևէ մեռելոտի, լինի գազան, հոշոտած թռչուն կամ անասուն»։


Ես էլ ասում եմ. «Քա՛վ լիցի, Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, թե հոգիս երբևէ ապականվի պղծությունների մեջ. ես մեռելոտի կամ գազանից հոշոտված անասունի միս ծննդիցս ի վեր մինչև այժմ երբեք չեմ կերել, ու բերանս էլ որևէ պիղծ միս չի մտել»։


Ոչ մի սատկած անասունի միս չուտեք։ Այն կտաք ձեր քաղաքներում գտնվող պանդուխտին, որ ուտի, կամ էլ կվաճառեք օտար մարդու, որովհետև դու Տիրոջ՝ քո Աստծու սուրբ ժողովուրդն ես։ Գառն իր մոր կաթի մեջ չեփես»։


Ամեն ոք, որ ուտի այն անասունների ճարպից, որ մատուցվում են Տիրոջը՝ իբրև այրվող ընծա, թող կորչի իր ժողովրդի միջից։


Դուք ինձ համար սուրբ մարդիկ պիտի լինեք, որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Գազանի հոշոտած կենդանու միս մի՛ կերեք, այլ շա՛նը նետեք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ