Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 7:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Միսը, որ դիպել է որևէ պղծության, չի կարելի ուտել, այլ պետք է կրակով այրվի։ Միսը թող ուտեն բոլոր մաքուրները։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Որևէ անմաքուր բանի կպած միսը չպետք է ուտվի, այլ պիտի այրվի կրակով։ Ամեն մաքուր մարդ կարող է այդ մսից ուտել։

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 7:19
12 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ եթե մեկը խաղաղության իր զոհի՝ երրորդ օրը մնացած միսն ուտի, զոհաբերությունն ընդունելի չի լինի, և այն նրա օգտին չի համարվի, որովհետև այն անպետք է ու պիղծ։ Այն ուտողը մեղքի մեջ կընկնի։


Այն անձը, որ անմաքուր լինելով կուտի խաղաղության զոհից, որ Տիրոջն է, թող կորչի իր ժողովրդի միջից։


Բայց տեսե՛ք, թե ի՛նչն է իսկապես արժան. ողորմությո՛ւն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի։


Պետրոսը նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտեք, որ հրեա մարդուն չի կարելի օտարազգու հետ շփվել կամ նրան մոտենալ, սակայն Աստված ինձ ցույց տվեց, որ մարդկանցից ոչ մեկին պետք չէ պիղծ կամ անմաքուր համարել.


Այս գիտեմ և համոզված եմ Քրիստոս Հիսուսով, որ ինքնին պիղծ բան չկա։ Բայց ով կարծում է, թե ինչ-որ բան պիղծ է, իր համար է պիղծ։


Ուտելիքի պատճառով Աստծու գործը մի՛ քանդիր։ Ամեն ինչ մաքուր է, բայց սխալ է այն մարդու համար, որ ուտում է՝ գայթակղության առիթ դառնալով։


Հետևաբար, դո՛ւրս եկեք նրանց միջից և հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,- մի՛ դիպեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ (Ես. 52.11)։


Ամեն ինչ մաքուր է մաքուրների համար, բայց պիղծերի ու անհավատների համար ոչինչ մաքուր չէ։ Նրանց միտքն ու խիղճը պղծված են։