Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 4:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Զոհաբերությունը կատարող օծյալ քահանան, իր ձեռքով վերցնելով արջառի արյունից, այն թող տանի Վկայության խորան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Օծված քահանան զվարակի արյունից թող առնի և բերի ժողովի վրան։

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 4:5
8 Խաչաձեւ Հղումներ  

Նա թող վերցնի զվարակի արյունից և իր մատով Քավության վրա ցանի արևելյան կողմից։ Քավության առջև այդ արյունից իր մատով թող ցանի յոթ անգամ։


Տիրոջ առաջ նա թող մորթի ժողովրդի մեղքերի քավության այծը և դրա արյունից թող տանի վարագույրից ներս ու ցանի այնպես, ինչպես զվարակի արյունը։ Նա թող այդ արյունից ցանի Քավության վրա՝ Քավության առջև։


Նա այդ արյունից իր մատով յոթ անգամ թող ցանի դրա վրա և Իսրայելի որդիների պղծությունից թող մաքրի այն ու սրբացնի։


եթե օծված քահանայապետը մեղանչի՝ ժողովրդին հանցավոր դարձնելով, իր գործած մեղքը քավելու համար նա Տիրոջը առանց արատի մի արջառ թող մատուցի։


Մեղքի ամեն մի զոհ, որի արյան մի մասը բերվում է Վկայության խորան՝ սրբարանում քավություն ստանալու համար, չպետք է ուտվի, այլ կրակով պետք է այրվի”։


Եղիազարը թող առնի նրա արյունից և յոթ անգամ ցանի Վկայության խորանի դիմաց։


Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից։