Տերը՝ Աստված, կամենում էր, որ իր արդարությունը հաստատվի և օրհնություն մատուցվի, բայց տեսա,
ՂԵՎՏԱԿԱՆ 4:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քահանան իր մատով թող վերցնի մեղքի զոհի արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին։ Մնացած ամբողջ արյունը թող հեղի ողջակեզի զոհասեղանի խարսխին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քահանան իր մատով թող վերցնի մեղքի զոհի արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը թափի զոհասեղանի պատվանդանին։ |
Տերը՝ Աստված, կամենում էր, որ իր արդարությունը հաստատվի և օրհնություն մատուցվի, բայց տեսա,
Քահանան արջառի արյունից թող քսի Տիրոջ առջև՝ Վկայության խորանում դրված խնկարկության սեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը թող հեղի Վկայության խորանի դռան մոտ գտնվող ողջակեզի զոհասեղանի խարսխին։
Քահանան մեղքերի զոհի արյունը մատով թող քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, ապա մնացած ամբողջ արյունը թող հեղի ողջակեզի զոհասեղանի խարսխին։
Քահանան իր մատով թող վերցնի զոհի արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին։ Մնացած ամբողջ արյունը թող հեղի ողջակեզի զոհասեղանի խարսխին։
Քահանան արջառի արյունից թող քսի Տիրոջ առջև՝ Վկայության խորանում դրված խնկարկության սեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը թող հեղի Վկայության խորանի դռանը գտնվող ողջակեզի զոհասեղանի խարսխին։
Եթե այդպես է, ուրեմն ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են.
Քանի որ այն, ինչ անհնար էր Օրենքի համար, որովհետև մարմինը նրան տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար և մարմնի մեջ դատապարտեց մեղքը,
Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։
Իսկ որչա՜փ ավելի խիստ պատժի արժանի պիտի համարեք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել նոր ուխտի արյունը, որով մաքրվել է ինքը և անարգել շնորհի Հոգին։
որովհետև վայել էր, որ Աստված (նրա համար և նրանով է ամեն բան) կատարյալ դարձնի Հիսուսին չարչարանքների միջոցով, որպեսզի բազում որդիներ մասնակցեն նրա փառքին, քանի որ Հիսուսն է նրանց դեպի փրկություն առաջնորդողը։
Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։
Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց,